Աբովյան Խաչատուր

 

 

 

 

Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ - անհետացել է ապրիլի 2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական,արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ: