Աթաբեկյան Լևոն

 


 

Լևոն Նիկողայոսի Աթաբեկյան  ծնվել է Շուշիում Արցախի Ջրաբերդի շրջանի՝ Կուսապատ գյուղում բնակվող մելիքական տոհմում։ Կրթությունն ստացել է ծննդավայրիռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում՝ հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում՝ բժշկության։ Բժշկական կրթությունն ստացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարաններում։ 1903 թվականից բժշկական և հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաք­վում, Թիֆ­լի­սում, Երև­անում, Գանձակում, Շուշիում և այլուր։ Բաքվում նրա ջանքերով հիմնադրվել է թոքախտավորների առաջին հիվանդանոցը։