Ադյան Լևոն

 


 

Լևոն (Լավրենտի) Ոսկանի Ադյան ծնվել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Հարևան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Սումգայիթի խողովակագլանման գործարանում որպես թթվածնային արտադրամասի ապարատավար։ 1960 թվականին ընդունվել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի ցերեկային բաժինը։ Երկրորդ կուրսից տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1964 թվականի նոյեմբերից աշխատել է Բաքվում հրատարակվող «Գրական Ադրբեջան» հանդեսում, սկզբում որպես արձակի բաժնի վարիչ, 1977 թվականից՝ բաժժինների վարիչ։ 1979-1981 թվականներին եղել է հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնակատարը։

Ադրբեջաներեն լույս են տեսել նրա «Ձորով մի գետ է հոսում» (Բաքու, 1977), «Լեռների մարդը» (Բաքու, 1981), «Հավերժական վերադարձ» (Բաքու, 1984), «Ձորի տունը» (Բաքու, 1985)։