Ադամով Գրիգորի

Գրիգորի Բորիսովիչ Ադամով (Григо́рий Бори́сович Ада́мов, իսկական ազգանունը` Гибс, ծածկանունը` Г. Ада́мов, 1886, մայիսի 18, Խերսոն, այլ տվյալներով` Ժիտոմիր - 1945,հունիսի 14, Մոսկվա), ռուս խորհրդային ֆանտաստ գրող:

Տասնհինգ տարեկանում ընդգրկվել է Խերսոնի բոլշևիկյան կազմակերպության մեջ. մի քանի անգամ ձերբակալվել է. փախել է Նիկոլաև: Սովորել է գիմնազիայում, սակայն նախավերջին դասարանում հեռացվել է: 1906-ին հասարակական կարգի խախտման համար աքսորվել է Արխանգելսկի մարզ, որտեղից կրկին փախել է: Սևծովյան նավատորմում հեղափոխական քարոզչություն ծավալելու համար երեք տարի բանտարկվել է Խերսոնի բանտում: Ազատվելուց հետո զբաղվել է լրագրությամբ. 1911-14-ին խմբագրել է սոցիալ-դեմոկրատական «Հարավ» թերթը: 1917-ին աշխատել է Նորկոմպրոդում և Գոսիզդատում, հրապարակվել է «Մեր նվաճումները» թերթում, թղթակցել «Հանուն ինդուստրացման» թերթին: 1934-ից սկսել է ստեղծագործել պատանիների համար: Սկզբում հանդես է եկելպատմվածքներով, ապա` վիպակներով ու վեպերով: Նրա որդին` Արկադի Ադամովն ստեղծագործել է դետեկտիվ ժանրում: